Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսագուլյանը պետական գաղտնիք է բացահայտում. Ինչ է իմացել Տեր-Պետրոսյանը Շուշիի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
bf0af070cb9d1b7fc9da796adcd92571

«Եթե Ռուսաստանը մոտենա Թուրքիային, դա կնշանակի Օսմանյան կայսրության վերականգնում»,-վստահ է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Բայց չի կարծում, որ նման բան տեղի կունենա։ Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն առ այն, թե ԵՏՄ-ի հանդեպ հետաքրքրությունն աճում է՝ որպես օրինակ մատնանշելով Թուրքիան, նա որակում է որպես քաղաքական հնարք։ «Ոչ մի իմաստ չկա, որ մոտ 80 մլն բնակչություն ունեցող Թուրքիան մտերմություն անի Ռուսաստանի հետ»,-շեշտել է պարոն Արշակյանը։ Իսկ մեր երկրի նախագահն, ըստ նրա՝ այդ հայտարարության հակաքայլն արեց։ «Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե այդպես է, ուրեմն սկսենք Իրանից՝ պարսկական իմպերիան վերականգնենք։ Սրանք քաղաքական տրյուկներ են»,-շեշտել է ԳԽ նախկին պատգամավորը։ Իսկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է այն հարցին, որ մայիսյան տոների ընթացքում գրեթե ամեն տարի կասկածի տակ է դրվում հարցը, որ 1991-ին դեռևս նախագահող Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման մասին։ «Տեր-Պետրոսյանի հետ մայիսի 7-ին մենք մեկնել ենք Իրան, այո։ Մենք հանդիպում ունեինք։ Հիմա պետական գաղտնիք եմ ասում, որը չպետք է ասեի, բայց մինչև այդ նա քաջ իմացել է, թե ինչ է պատրաստվում Շուշիի հարցով, բայց չէինք կարող դա ցույց տալ, չէինք կարող բարձրաձայնել»,-ընդգծել է նա։ Պարոն Իսագուլյանը շեշտել է, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանից հետո երրորդ անձն է եղել այն ժամանակ և լավ գիտի, թե իրականում ինչպես է եղել։ «Բայց ասեմ, որ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունները շատ վատ են եղել, բայց երբ պատմության փաստերը մարդիկ փորձում են խեղաթյուրել, վատ ես զգում քո պետության սիմվոլների համար»,- անկեղծացել է գործիչը։