Սվազյանը Սերժ Սարգսյանի հանդեպ անձնական համակրանք ունի (տեսանյութ)
Արամ Մանուկյանին հարվածող Աշոտ Սվազյանը, պարզվում է, մանկուց հայրենասեր է եղել. Սերժ Սարգսյանի հանդեպ անձնական համակրանք ունի եւ նրան համարում է իր մեծ եղբայրը։ Այսօր ապացույցների հետազոտման ընթացքում նրա տված նախաքննական ցուցմունքներն ընթերցեց դտախազը։ Ըստ այդ ցուցմունքների՝ նա որոշել է իր հրամանատարի հասցեին հայհոյողին պատժել. «քֆուրի համար դրա բերանին տամ, որ այլեւս նման բաներ չասի»։ Խոսքը Արամ Մանուկյանի՝ հանրահաքներից մեկում հնչեցրած որոշ արտահայտությունների մասին է։ Այսօր ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ իրեն մեղավոր է ճանաչում, սակայն չի զղջում արարքի համար։ Դատարանն ավարտեց ապացույցների հետազոտման փուլը եւ գտավ, որ Արամ Մանուկյանն ու իր ներկայացուցիչը կարող են չմասնակցել նիստերին։ Հունիսի 1-ին մեղադրողը կկարդա ճառը։