Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանին առաջարկում են համաներում. Առավոտ

Հասարակություն
Argishti-Kiviryan

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ դատական նիստն էր: Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նիստում մեղադրող կողմը՝ Երիցյանը կարդաց մեղադրական ճառը՝ պնդելով, որ Կիվիրյանը կծել է ոստիկանի ձեռքը եւ մեղավոր է: Բայց նա ասաց, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ կարող են պատժամիջոցներ չկիրառվել, քանի որ համաներումը կտարածվի նրա վրա: Դատավոր Մկրտչյանը տուժող ճանաչված ոստիկանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ունի ասելու: Ոստիկանն ասաց. «Ես ոչինչ չունեմ ասելու: Ես ոչ մի տրամադրվածություն չունեմ այս մարդու հանդեպ, ոչ էլ ինչ-որ ամբիցիաներ»: Դատավորը հարցրեց՝ որեւէ պահանջ ունե՞ք՝ նա պատասխանեց, որ՝ ոչ: Ամբողջական հոդվածը` այստեղ