«Շուշիի ազատագրման օպերացիան հարմարեցվում է քաղաքական իրավիճակին» (տեսանյութ)
Շուշիի առանձին գումարտակի հետախուզական վաշտի հրամանատար Ժորա Ֆարյանի համար անընդունելի է, որ Շուշիի ազատագրման օպերացիան հարմարեցվում է քաղաքական իրավիճակին։ Այս համատեքստում ազատամարտիկը հիշեցնում է «100-ամյակն առանց ռեժիմի»շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ունեցած ավանդն Ազգային ազատագրական պայքարում, որն այժմ ըստ պարոն Ֆարյանի՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել։ Ազատամարտիկը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օրերս հնչեցրած հայտարարությանն ի պատասխան նշում է. «Հետագայում նույնիսկ պաշտպանության նախարարն է ասել, որ մեր գումարտակը չի եղել մի առաջադրանք, որ չկատարի, այդպիսի բան չի եղել, իսկ այդ ամբողջը կազմակերպել ու իր վաշտի հետ մեկտեղ իրականացրել է Ժիրայր Սեֆիլյանը»։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Եռաբլուրում «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարում է, թե չկա Շուշիի առանձնակի գնդի հրամանատարի հաստիք,Սեյրան Օհանյանը ի պատասխան հաստատել էր դա` հավելելով. «Ինքը առանձնակի գնդի հրամանատար չէ, ինքը եղել է հրամանատար Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտոhրաձգային գումարտակի»: Մանրամասները՝ տեսանյութում։