Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսները Մայիսի 9-ը որոշել են նշել Երեւանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
RUS-TXA

Այսօր Հաղթանակի զբոսայգում շատ էին նաև օտարերկրացիները, հատկապես՝ ռուսներ։ Ռուսաստանի Կիրով քաղաքից այստեղ ժամանած Նիկոլայ Բիկովն ընկերների հետ մի քանի օր է՝ այցելում է մեր երկրի տեսարժան վայրերը։ Հայաստանն իրեն շատ է դուր եկել։ Իսկ այսօր, թեև ՌԴ-ում մեծ շքերթ էր պատրաստված, բայց տոնը որոշել է Հայաստանում նշել։ «Ես հատուկ մնացի ընկերներիս հետ Երևանում, որպեսզի Մայիսի 9-ը նշեմ այստեղ»,-շեշտում է նա։ «Ուզում եմ շնորհավորել ընդհանուր հաղթանակի առթիվ, հաղթանակ՝ ընդդեմ ֆաշիզմի։ Ես շատ հուզված եմ, ինքնաթիռներով շոուն և օրկեստրը շատ տպավորեց»,-նշեց Նիկոլայը։ Հարցին, թե գիտի՞ որքան հայ է զոհվել Հայրենականում, երիտասարդը նշեց. «Ոչ, ցավոք, չգիտեմ։ Բայց, իհարկե, գիտեմ, որ բավականին մեծ թվով մարդիկ զոհ գնացին պատերազմին»։