«Ուրախ եմ, որ մենք հաղթել ենք». գնդապետի թոռ (տեսանյութ)
Իր երկու թոռների հետ Հաղթանակի զբոսայգում էր գնդապետ Լև Արտեշևը։ Պատմում է, որ հայրը 32 տարեկան հասակում զոհվել է Հայրենականում, երբ կապիտան էր։ «Ես շարունակեցի նրա գործը, դարձա զինվորական։ Այնպես որ, այսօր մեր օրն է, և բոլորս նշում ենք։ Ես ծառայել եմ բանակում 40 տարի և այժմ թոշակի եմ անցել»,-շեշտում է պարոն Արտեշևը։ Մասնակցել է նաև Ղարաբաղյան պատերազմին։ Հաղթանակի օրը նշում է տղա թոռների ուղեկցությամբ։ Չգիտի՝ կդառնա՞ն նրանք զինվորական, թե ոչ։ Ասում է՝ ինչպես որ ստացվի։ «Արդեն 70 տարի նշվում է այս տոնը նրա համար, որ սովետական զինվորները հաղթել են ֆաշիստներին։ Ես ուրախ եմ, որ մենք հաղթել ենք»,-իր հերթին ասում է պարոն Արտեշևի թոռը՝ Ալեքսանդր Արտեշևը։ Հպարտ է, որ զինվորական պապ ունի, ով դժվարին, բայց գեղեցիկ ճանապարհ է անցել։ Մանրամասները՝ տեսանյութով