Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էնենց բաներ եմ ֆրոնտում տեսել, որ պատմեմ, չես հավատա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vran

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ այսօր Հաղթանակի զբոսայգում վետերանների համար հատուկ հյուրասիրություն էր կազմակերպված։ Նրանց հուշերը վերականգնելու համար այստեղ ամեն ինչ հիշեցնում էր պատերազմի տարիները՝ ճաշ մատուցվում էր վրաններում, զինվորական սպասքով ու ուտեստներով։ Վրանի դիմաց ակորդիոնահարն էր կանգնած եւ նվագում էր պատերազմի տարիների երգերը։ Իսկ ներսում ռադիոյով հայտնում էին վերջին լուրերը։ Վետերան Եզնիկ Մարգարյանը, սակայն, այս ամբողջը չի էլ փորձում համեմատել այդ տարիների հետ. «Էնենց բաներ եմ ֆրոնտում տեսել, որ պատմեմ, չես հավատա, հիմա դրա հետ համեմատած դրախտում եմ»։   Մանրամասները՝ տեսանյութում