A
A
«Եթե Եվրոպան ուրանա, պատմությունը կկրկնվի» (տեսանյութ)
Մայիսի 9-ը ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, տարիներ առաջ նշում էին բոլոր խորհրդային հանրապետությունները։ ԽՍՀՄ փլուզումից հետո Մեծ հաղթանակի ընկալումը փոխվել է՝ կապված տվյալ երկրի եւ Ռուսաստանի հարաբերություններից։ Պատմական փաստերի քաղաքականացումը զարմանալի չէ։ Դեռ ավելին, ամեն ինչ սկսվել է Ռուսաստանից ։ Ռուսաստանի քարոզչությունը տվել է իր արդյունքը, եւ նախկին խորհրդային երկրները Հաղթանակի մասին եզակի դեմքով չեն խոսում՝ ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Պատմագրական տվյալներով՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը կորցրել է 26,6 մլն բնակչություն։ Նրանցից 6,8-մլն են եղել զինվորականներ,4,4 մլն գերեվարվել եւ ճանաչվել են անհետ կորած։ Մնացած միլիոնավոր զոհերը խաղաղ բնակիչներն են։