Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց

Պաշտոնական
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն