Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան հայտնվել է ծառերի վրա

Հասարակություն
e1dbe44f9a6099ecf796df1ed5294ab8

Մայիսի 8-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 2-րդ ոլորանին տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի վրա, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 92DD092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառերին: Վարորդը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: ՏԿԱԻՆ