Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը հստակեցնում է Ժիրայր Սեֆիլյանի պաշտոնը (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-ohanyan1

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Եռաբլուրում էր, որտեղ ԵԿՄ անդամների ու այլ պաշտոնյաների հետ եկել էր նշելու երկրապահի օրը: Ըստ նրա` այս տարիների ընթացքում ԵԿՄ-ն ապացուցել է, որ ինքը զարգացող կառույց է եւ իր ամենամեծ ու ծավալուն գործունեությունը ծավալում է ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում, ինչպես նաեւ` օգնում ԵԿՄ տարբեր համայնքներում ապրող ներկայացուցիչների սոցիալական խնդիրները: Քանի որ հենց այս օրն է ազատագրվել Շուշին, լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաեւ Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման մասին: Պարոն Օհանյանը վստահեցրեց, որ իրենք մտածում են իրենց ցանկացած մարտական ընկերոջ մասին. «Այսօր մենք ունենք կայացած պետություն եւ եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ուրեմն ինչ-որ խնդիրներ ու թերություններ կան, նաեւ խախտումներ եղել են: Հարցը պետք է տալ այն կազմակերպություններին, որոնք ձերբակալել են»: Մեր այն հարցին, թե ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարում է, թե չկա Շուշիի առանձնակի գնդի հրամանատար հաստիք, Սեյրան Օհանյանը հաստատեց դա. «Ինքը առանձնակի գնդի հրամանատար չէ, ինքը եղել է հրամանատար Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտորաձգային գումարտակի»: