A
A
ՀԱԿ-ը խոսել է իշխանափոխության նոր գործընթացից
«Մեր իշխանություններն անմեղսունակ են, որովհետեւ երկիրը կործանման կարող են տանել միայն անմեղսունակ կառավարիչները»,- ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։ Պատասխանելով այն հարցին, թե Մարտի 1-ին վերցրած երկամսյա դադարից հետո իշխանափոխության ինչ գործընթացներ է նախաձեռնում ՀԱԿ-ը, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Իշխանափոխության գործընթացին պետք է նախորդի որեւէ իմաստալից իրադարձություն։ 2011-ին դա Եգիպտոսի արաբական գարունն էր, 2015-ին դա ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն էր, առաջիկայում այդպիսին կարող է լինել սահմանադրական փոփոխությունների գործընթացը»։