Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը` Ռուսաստանի չեմպիոն

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիր» թիմի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Սոչիում ընթացող այդ երկրի շախմատի ակումբային առաջնությունում այսօր ընթանում են վերջին` 7-րդ տուրի հանդիպումները: «Սիբիրը», որը 12 միավորով գլխավորում է աղյուսակը, չնայած դեռ մրցում է մրցաշարի ետնապահ «Յամալի» հետ, սակայն արդեն հռչակվել է երկրի չեմպիոն, քանի որ նրան հետապնդող «Ունիվերսիտետը» ոչ-ոքի խաղաց «Սանկտ Պետերբուրգի» հետ եւ վերջնականապես հանգրվանեց երկրորդ հորիզոնականում: Լեւոն Արոնյանն այսօր հայտավորված չէր «Յամալի» հետ հանդիպմանը: Այդպիսով, նա մասնակցել է թիմի հինգ հանդիպումների, որոնցից երկուսում հաղթանակ է տարել, իսկ երեքն ավարտել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մինչ այդ Լեւոն Արոնյանը «Բադեն Բադեն» թիմի կազմում դարձել էր նաեւ Գերմանիայի չեմպիոն: