«Ավելի լավ է նստեք՝ խոսեք, քան թե քայլեք՝ խոսեք». ԱԺ դահլիճը դատարկվում է
ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում քվեարկեց ու ընդունեց միանգամից մի քանի նախագիծ: 93 կողմ, 2 ձեռնպահ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Քրեական եւ Քրեական դատավարության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 2-րդ ընթերցմամբ 66 կողմ, 20 ձեռնպահ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նախագիծը: «Քաղաքացիական դատավարության մասին» օրենսգրքի փոփոխություններն էլ 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին 73 կողմ, 0 ձեռնպահ, 26 դեմ ձայներով: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունները 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին 98 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին 82 կողմ, 0 ձեռնպահ, 19 դեմ ձայներով: Իսկ Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին օրենքներում արված փոփոխությունների նախագիծն էլ 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին 68 կողմ, 14 ձեռնպահ, 17 դեմ ձայներով: Քվեարկությունից հետո պատգամավորները սկսեցին մասսայական դուրս գալ դահլիճից: «Ավելի լավ է նստեք, խոսեք, քան թե քայլեք, խոսեք»,- բարկացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ-ն դեռ շարունակում է աշխատանքները: