Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն հո ուտելով չի, գյուղացուն էլ է կանխիկ գումար հարկավոր (տեսանյութ)

Մարզեր
untitled4

Սիսիանցի երկարամյա հողագործ Անահիտ Դավթյանը ամեն հատիկ հողը դնելիս միշտ նույն խոսքերն է ասում` մենակ թե տարին բարենպաստ լինի, բերքն էլ՝ առատ, ընտանիքում ձեռբերումներ, աշխարհին էլ խաղաղություն լինի: Տիկին Անահիտն ու իրենց գյուղի բոլոր կանայք աքլորականչի հետ են արթնանում, հիմա աշխատանքը շատ է: «Շատ դժվար ա: Բայց գյուղի ո՞ր գործն ա հեշտ»,- ասում է տիկին Անահիտը: Գարնան զորթոնքը, հողի տաքանալը գյուղացուն որքան ուրախացնում, նույնքան էլ հոգնեցնում է: Ժամանակը կարճ է, եղանակն էլ ոչ բարենպաստ, արդեն իսկ ծլած կարտոֆիլը հողին պահ տալ է պետք: «Մեխանիզմ չկա, մարդիկ ընկած մեխանիզմի հետեւից, որ դաշտ վարեն բերք ու բարիք ստեղծեն, որ իրենց ընտանիքը պահեն, շատ դժվար ա: Ժողովուրդը չեն իմանում ինչ անեն, էսօրվա պայմաններում ըսենց չարչարվելով արդյունքի չեն հասնում, ինչ ցանում են համարյա զրոյի վրա կանգնում են, ոչ մի եկամուտ, էնքան որ իրանց տան կարտոշկան լինի, լոբին լինի,-ասում է սիսիանցի Սեյրան Խաչատրյանը։-Միայն հո ուտելով չի»: Երանի է տալիս այն ընտանիքներին, որտեղ թոշակառու տարեցներ կան, գոնե նրանք կոմունալ ծախսերը հոգալու այլընտրանք ունեն: Մանրամասները՝ Արմեն Հովակիմյանի պատրաստած տեսանյութում Սիսիան