Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են ծախսվում ԾԻԳ-երի ֆինանսական միջոցները՝ վարչապետը կզբաղվի այդ հարցով

Քաղաքականություն
abrahamyan

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց, որպեսզի նախարարները պատգամավորներին ավելի մատչելի ներկայացնել նախագծերը։ Այս հանձնարարականի պահանջը կայանում էր նրանում, որ ԱԺ-ում քննարկված` Արտագնա աշխատանքի մեկնողներին եկամտային հարկով հարկելու եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը պատգամավորների կողմից ճիշտ չէր ընկալվել։ «Ինչի մասին, որ օրենքում գրված էր, այդ մասին պատգամավորները չէին խոսում, և տպավորություն էր, որ կարծես այլ նախագծի մասին էին խոսում: Սա ունի երկու պատճառ։ Կամ պատգամավորները լավ չեն հասկացել, լավ չեն կարդացել օրենքը, կամ կառավարության անդամներն են վատ ներկայացրել»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով կառավարության անդամներին ավելի ուշադիր լինել, իսկ ԱԺ արտահերթ նստաշրջան ներկայացվող օրինագծերն առնվազն մեկ շաբաթ առաջ ուղարկել, որպեսզի պատգամավորները ժամանակ ունենան ծանոթանալու դրանց։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել ԾԻԳ-երի ղեկավարների հետ՝ հորդորելով զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսեւորումներից։ Նրա խոսքերով՝ ԾԻԳ-երի միջոցով մեր երկրում միլիարդների հասնող ներդրումներ են կատարվում, սակայն ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների մասին։ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանձնարարել է հասարակությանը տեղեկացնել, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները։