A
A
Ռուսական ինքնաթիռներ եւ հայկական ուղղաթիռներ՝ երկնքում
Այսօր առավոտից երկինքը դղրդում էր ուղղաթիռների եւ ինքնաթիռների ակտիվ թռիչքից: «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դրանք Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված զորանցի նախապատրաստական աշխատանքների համար են կազմակերպված: Ինքնաթիռների եւ ուղղաթիռների թիվը նա չասաց` նշելով. «Կտեսնեք այդ օրը»: Պարոն Հովհաննիսյանը միայն տեղեկացրեց, որ ինքնաթիռները ռուսական են, ուղղաթիռները` հայկական: Մայիսի 9-ին, ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը, «Հաղթանակ» զբոսայգում փոքրիկ զորանց է լինելու։ Լուսանկարը՝ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից