Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրիում ձյուն է տեղում. կան արգելափակված մեքենաներ

Հասարակություն
ab27b8e41c1a9f71fc333b1f1b2c8e35

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին`ժամը 00:10-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանում տեղում է ձյուն: Ձյան տեղումների պատճառով թեթև մարդատար 4-5 ավտոմեքենա արգելակել են Քաջարան - Մեղրի ճանապարհահատվածում և չեն կարողանում շարունակել ընթացքը: Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն