Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ին կհատկացվի 1 մլն դրամ

Քաղաքականություն
d2dc04d2a393ce80aa659a35f48d30b9

Լոռու մարզի Ուրասարի համայնքապետ է ցանկանում դառնալ երկու անձ՝ ինքնառաջադրված անկուսակցականներ Արտակ Կիրակոսյանը եւ Սամվել Ղանդիլյանը։ Արտակ Կիրակոսյանը «Սագամար» ՓԲԸ դասակարգչի օպերատոր է, իսկ մյուս թեկնածուն աշխատանք չունի։ Արտահերթ ընտրություններն այս համայնքում կայանալու են մայիսի 24-ին։ Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ուրասարի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Կիրակոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին, քանի որ նա մահացել էր։ Համայնքի ղեկավարի ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին կհատկացվի 1,002,600.0 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1,115.4 դրամ։