Տուժողի հայրը հաստատում է մարզպետի որդու մասնակցությունը. azatutyun (տեսանյութ)
Երկու օր շարունակ ծեծկռտուքի մասին տեղեկություները հերքելուց հետո այսօր 32-ամյա Հարութ Զաքարյանի հայրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ որդին աջ աչքի տեսողությունը կորցրել է Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով։ Գագիկ Զաքարյանը հավելեց՝ Հարութից բացի ծեծի է ենթարկվել նաև նրա ավագ եղբայրը, ասաց՝ որդիներն իրենից թաքցրել են եղելությունը։ «Ես նոր եմ տեղեկություններ իմացել, ինձանից թաքուն է եղել դա: Ովքեր որ եղել են, ում ինքնությունը պարզ է՝ թող նրանց միջոցով ճշտեն», - մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Զաքարյանը՝ հավելելով․ - «Կուլ չի տալու, ինքը գիտի, որ իմ ընտանիքից պիտի հեռու մնա: Ինձ ոչ մեկը չի կարող վախեցնել»: Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից անցել է արդեն 4 օր, սակայն Հարութ Զաքարյանը դեռևս դատաբժշկական փորձաքննություն չի անցել։ Հոր խոսքով, Երևանի հիվանդանոց իրավապահները չեն եկել, որդուն չեն հարցաքննել: Հարազատները մեզ այդպես էլ թույլ չտվեցին տեսակցել տուժողի հետ։ Երիտասարդին մեկ անգամ արդեն վիրահատել են, բայց բժիշկները գրեթե հույս չեն տալիս, որ տեսողությունը կվերականգնվի: Մանրամասներն՝ այստեղ