A
A
Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում գրել է, որ Վաշինգտոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանի հետ:
«Ես այսօր ընդունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցություններից»,-գրել է Ուորլիքը:
Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնել երեկ։
Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:
panorama.am-ի տեսանյութը