Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կան առիթներ՝ ղարաբաղյան ընտրություններից օգտվելու համար (տեսանյութ)

Մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որ բարձր գնահատականի արժանացան միջազգային դիտորդների կողմից։ Ինչո՞վ են նշանակալից այս ընտրությունները Հայաստանի համար, որպես մի երկրի, որը միջազգային կառույցներում ստանձնել է ղարբաղյան հիմնահարցի հետ կապված բանակցություններ վարելու պարտավորությունը. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Այս ընտրությունները հենց առաջին հերթին ԼՂՀ-ի համար են և ցանկացած երկրի կառավարման համար անհրաժեշտ են նորմալ ընտրություններ։ Ղարաբաղը զարգանում է նորմալ ժողովրդավարական ճանապարհով, և հենց սրանից էլ կարելի է օգտվել, քանի որ Ղարաբաղն իր առջև ունի այնպիսի մի երկիր, որի հետ նրան համեմատել պարզապել անկարելի է (նկատի ունենալով Ադրբեջանը), որտեղ ընտրություններ կարելի է ասել, որ չեն էլ լինում։ Սա էլ պետք է ինչ-որ կերպ օգտագործել։