Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Դավթյանը գրավեց 1-ին տեղը

Սպորտ
cid__c91d75cc-9cfc-7cb0-ded0-bfade7a20857@yahoo

Հայաստանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զագրեբում կայացած ձյուդոյի Մեծ մրցանակի մրցաշարում: 60 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկը իրար ետեւից հաղթելով Բուլղարիայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին, գրավել է առաջին տեղը: Հովհաննես Դավթյանը նաեւ վաստակել է 300 վարկանիշային միավոր: 66 կգ քաշային կարգում մեր մասնակից Արսեն Ղազարյանը հաջող մեկնարկեց՝ տանելով երկու հաղթանակ, սակայն հետո պարտվեց Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներին եւ դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից: 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը պարտվեց առաջին իսկ մարտում եւ անմիջապես ավարտեց ելույթները: Մեր միակ կին ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը տարավ ընդամենը մեկ հաղթանակ և նույնպես ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: