«Հնարավոր է՝ Ռիգայում փաստաթուղթը չստորագրվի». Առավոտ
«Առավոտի» հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադառնալով Ռիգայում Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին՝ կարծիք հայտնեց, թե բյուրոկրատական խնդիրներով պայմանավորված` գուցե հենց Ռիգայում չստորագրվի այդ փաստաթուղթը, այլ այնտեղ պայմանավորվածություն ձեռք բերվի դրա ստորագրման վայրի եւ ժամկետի հետ կապված: Նա մանրամասնեց. «Եվրահանձնաժողովը պիտի մանդատ ստանա իրավական փաստաթուղթ ստորագրելու համար: Ուստի հարց է` մինչեւ Ռիգա կհասցնի՞ դա, թե՞ ոչ»: Սերգեյ Մինասյանը չբացառեց, որ այդ փաստաթղթում նաեւ որոշ տնտեսական բաղադրիչներ էլ մտնեն. «Մենք մի մասով վերադառնում ենք այն առաջարկին, որը ՀՀ կառավարությունն արել էր սեպտեմբերի 4-ին. համաձայնագրի քաղաքական մասն ամբողջությամբ ընդունել, տնտեսականը, հասկանալի պատճառով, դուրս էր մղվում: Բայց հնարավոր է նաեւ տնտեսական բաղադրիչներ էլ մտնեն այդ փաստաթուղթ, որոնք չեն հակասում ԵՏՄ-ում մեր պարտավորություններին»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ