Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10-րդ հոբելյանական մրցաշարը` Երեւանում

Սպորտ
sport-tenis

Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության կողմից կազմակերպվող թենիսի Armenian Diaspora CUP ամենամյա մրցաշարն այս տարի անցկացվում է ոչ թե ՌԴ-ի, այլ Հայաստանի մայրաքաղաքում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Այս տարի լրանում է մրցաշարի 10-ամյակը: Դրան մասնակցում են 44 մեծահասակ եւ 15 պատանի թենիսիստ-թենիսիստուհիներ Երեւանից եւ Մոսկվայից: Մրցաշարի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: