Աշխարհի ամենաերիտասարդական քաղաքների տասնյակը
Time հանդեսը ներկայացնում է աշխարհի ամենաերիտասարդական քաղաքների տասնյակը։ Մասնագետները քաղաքների դասակարգումն իրականացրել են՝ ուսումնասիրություններ իրականացնելով 15-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում։ Մասնակիցները Նյու Յորքը համարում են ամենաերիտասարդական քաղաքն աշխարհում։ Նյու Յորքն իր մրցակիցներից առաջ է անցել հատկապես արվեստի ոլորտում ունեցած բարձր միավորների շնորհիվ։ Հետազոտությունն իրականացվել է հաշվի առնելով քաղաքների ունեցած հագեցվածությունը մշակութային, ժամանցային, սպորտային վայրերով։ «Երիտասարդ բառն օգտագործվել է՝ նկարագրելու համար հիմնականում երիտասարդական և հետո համընդհանուր միջավայրը, որ առկա է քաղաքներում»,- ասված է հետազոտությունն իրականացրած նախագծի հայտարարությունում։ Նախորդ տարվա առաջատար Տորոնտոն այս տարի 6-րդն է։ Աշխարհի ամենաերիտասարդական քաղաքների տասնյակը հետևյալն է՝ 1. Նյու Յորք 2. Լոնդոն 3. Բեռլին 4. Սան Ֆրանցիսկո 5. Փարիզ 6. Տորոնտո 7. Չիկագո 8. Լոս Անգելես 9. Մեխիկո 10. Ամստերդամ 55 ամենաերիտասարդական քաղաքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ