Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական համերգին

Պաշտոնական
11270_b

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Այն կազմակերպել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Համերգին մասնակցել են ընկերության 1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին Սարգսյանը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: 11269_b