Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպարտակը» տրանսֆերի կհանի հայ ֆուտբոլիստներին

Սպորտ
sport-spartak

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բաժնետեր եւ տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը ակումբի ղեկավարությանը հանձնարարել է նոր թիմ գտնել կիսապաշտպան Արազ Օզբիլիսի եւ հարձակվող Յուրա Մովսիսյանի համար: Այդ մասին տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը: Ըստ լրատվամիջոցի հայազգի ֆուտբոլիստները տրանսֆերի են հանվել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ ունեցած տարաձայնությունների համար: Հարկ է նշել, որ Յուրա Մովսիսյանը վերջերս քննադատել էր թուրքական արմատներ ունեցող մարզչի խաղաոճը, իսկ ահա Արազ Օզբիլիսը դժգոհել էր, որ իրեն հեռացրել են հիմնական կազմից եւ տեղափոխել երկրորդ թիմ: Ի դեպ, վերջին փաստը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում, քանի որ Մուրատ Յակինը Արազ Օզբիլիսին այդ փոփոխության մասին հայտնել էր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Ռուսական մի քանի լրատվամիջոցները դա կապել էին հայ-թուրքական լարված հարաբերության հետ: