A
A
Գ.Ծառուկյանի բիզնեսները ստուգվում են. փոխնախարարը հաստատեց
Այսօր Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն անդրադարձավ գործարար, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ անցկացնելուն՝ նշելով, որ դրանք ըստ ընթացակարգի շարունակվում են։ «Այն բոլոր կազմակերպությունները, որոնք ենթակա են ստուգման, ստուգվում են, եւ որեւէ ստուգում կիսատ չի մնում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հորդորել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել համապատախան մարմիններին՝ մանրամասն ստուգել Գագիկ Ծառուկյանի կողմից չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը։