A
A
Ծաղկաշատում նոր տներ այլևս չեն կառուցում (տեսանյութ)
Մարտին Մակինյանին Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում բոլորը գիտեն: Իր խոսքով՝ համայնքում մի քանի տուն կա միայն, որոնց կառուցմանն ինքը չի մասնակցել: Մնացած բոլորի տանիքները վարպետն իր ձեռքով է պատրաստել: Չնայած պատկառելի տարիքին՝ հիմա էլ պատրաստ է փայտի հետ կապված ցանկացած գործ անել, սակայն պահանջարկ այլևս չկա: Գյուղում նոր տներ այլևս չեն կառուցում, հատուկենտ կառուցողներն էլ տանիքի համար ժամանակակից այլ նյութեր են օգտագործում: Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում