A
A
Կառավարության անդամները կօգնեն զինծառայող Գևորգ Եղիազարյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօրվա կառավարության նիստում անդրադարձել է զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման հետ կապված խնդրին։ Նա ասել է, որ կառավարության անդամները նաև դրամահավաքի միջոցով են միանում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր միջոցներով օգնում են զինծառայողին ու նրա ընտանիքին՝ Գևորգի լիարժեք բուժումն ապահովելու նպատակով։ Հիշեցնենք՝ սահմանագծին 4 տարի առաջ հակառակորդի գնդակից վնասվել է Գևորգ Եղիազարյանի ողնուղեղը և ողնաշարը։ Պաշտպանության նախարարության ջանքերով արդեն մեկ անգամ վերջինս բուժման կուրս է անցել, սակայն դա բավարար չի եղել՝ լիարժեք բուժում ապահովելու համար: