A
A
Գավառ-Սևան ավտոճանապարհին հայտնաբերվել է ական
Ապրիլի 29-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 12-րդ կմ-ին հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է: Հրշեջ-փրկարարներն ականը տեղափոխել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն: