Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի ինքնազգացողությունը շատ վատ է

Քաղաքականություն
unnamed30

Հիմնադիր խորհրդարանի կալանավորված եւ արդեն 12 օր հացադուլի մեջ գտնվող անդամ Գեւորգ Սաֆարյանի ինքնազգացողությունը շատ վատ է։ «Հացադուլը շատ է նրա վրա ազդել։ Իմ հորդորները, որ դուրս գա հացադուլից, չազդեցին՝ նշեց, որ ինչքան հնարավոր է, հացադուլը շարունակելու է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Գեւորգ Դավթյանը, ով երեկ է հանդիպել նրա հետ։ Գեւոորգ Դավթյանը երեկ հանդիպել է նաեւ Գարեգին Չուքասզյանի հետ։ Նշում է, որ նա առողջական խնդիրներ չունի եւ մարտական է տրամադրված։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեցին եւ ապա կալանավորվեցին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Գեւորգ Սաֆարյանը։ Նրանք մեղադրվում էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։ Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանների բողոքը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ։ Կալանավորման որոշումը փաստաբանական խումբը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում։