Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ-ն նիստ է հրավիրել

Պաշտոնական
Hanznajoxovi_nist_27.04.15

Ապրիլի 27-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները: Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն