ԱՄՆ-ի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության Հելսինկիի Հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում կայացավ «Հայոց ցեղասպանությունն ու Արդարության 100-ամյա անպատասխան պահանջը» վերտառությամբ լսում՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Քրիսթոֆըր Սմիթի գլխավորությամբ։