Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100-րդ տարելիցն է, եկեք քաղաքականությամբ չզբաղվենք». Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
d37259121fae2f2714e0cebcfd54f355

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր - Պետրոսյանը Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀԱԿ անդամների ու իր թոռնուհու ուղեկցությամբ։ Լրագրողների հարցերին Տեր - Պետրոսյանը չպատասխանեց։ Այն, ինչ անում է իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, չի գոհացնում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին. «Դա չպետք է լինի պահանջատիրության տիրույթում, չպետք է մի օր ասես պահանջատեր եմ, հաջորդ օրը թուրքական թերթին ասես, որ պահանջատեր չես»։ Լեւոն Զուրաբյանն այսօր քաղաքական լռության օր է  հայտարարել։ Իշխանության ճիշտ ու սխալ քայլերի մասին կխոսի ավելի ուշ. «100 տարելիցն է եկեք քաղաքականությամբ չզբաղվենք»։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանության քայլերը չեն գոհացնում։ Ինքը այլ կերպ կվարվեր։ «Ես անում եմ ինչ կարամ անեմ»։ ԱՄՆ Նախագահ Բարակ Օբաման այս տարի եւս չարտաբերեց Ցեղասպանություն եզրույթը։ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում մեկնաբանել Օբամային։ «Ես ամեն տարի հիշում եմ իմ տատիկներին ու պապիկներին, փորձում եմ իրենց հետ առերեսվել, խոսել, թե ինչ ենք արել, որ կորուսյալ հայրենիքը ետ բերենք, ոչ մի օտար ղեկավար մեր հայրենիքը մեզ չի վերադրաձնելու եւ ավելի շուտ ցեղասպանության եզրույթի օգտագործումը ոչ թե լավություն է, այլ նրանց իտեգրման մասին ապացույց»։