Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր Խորհրդարանը վաղվանից նստացույցեր է անցկացնելու (տեսանյութ)

Քաղաքականություն
himnadir-xor

Չնայած 100 ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդները կալանավորված են, Հիմնադիր խորհրդարանի անդամներն,  Էրեբունի համայնքում անցկացրին հայտարարված հավաքը։ «Եթե մեզ չհաջողվի այս իրավիճակից դուրս գալ, շարունակվելու է այսօրվա ցեղասպանությունը և մեր դարավոր հակառակորդի կիսատ թողած գործը հայանուն մարդկանց ձեռքով դառնալու է իրականություն»,- ասաց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ալեք Ենիգոմշյանի խոսքերով՝ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամները ճաղերի հետեւից լիցք են հաղորդում իրենց։ «Եվ մենք իրենցով լիցքավորված շարունակում ենք մեր վճռական քայլերը  եւ հայտարարում, որ մեր ընկերների ազատագրման համար պայքարը հասնելու է հաջողության եւ այլ հաջողությունների կողքին լինելու է այս ռեժիմից ձերբազատման գործընթացի առաջին ռեալ ձեռքբերումներից մեկը»։ Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը հիշեցնում է, որ այսօր անազատության մեջ են գտնվում այն մարդիկ, ովքեր պայքարել են մեր բոլորի ազատության համար։ Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ վաղվանից նստացույցեր է անցկացնելու։ Լուսանկարները` Ֆոտոլուրի  himnadir xor1 himnadir xor2