Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրք զինվորականները տատիս ու քույրերին բռնի տարել են մարագը և կրակի տվել»

Քաղաքականություն
hasmik-kanayan

«Տատիկս՝ Հասմիկ Կանայանը, մարեց 1998-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ երեք նվիրական երազանք շուրթերին` այցելել 7 քույրերից` Ցեղասպանության ճիրաններից միակ փրկված Հեղինեի¸ կաղզվանցի ամուսնու՝ Վաղինակի շիրիմներին և ամբողջ կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիրը¸ որից բռնի հեռացել էր` 10 տարեկանը չբոլորած: Իր կյանքի հուշագրությունը Հասմիկ Կանայանը կառուցել էր բացառապես իր ընդհատված մանկության հուշերից… Ծնվել էր Իգդիրում` Կանայանների գերդաստանում, մեծ զորավար Դրաստամատ Կանայանի հորեղբոր որդու՝ Հակոբի ընտանիքում: Մանկությունն ընդհատվում է¸ երբ թուրք զինվորականները նրան ու քույրերին բռնի տանում են մարագը և կրակի տալիս: Բարեբախտաբար¸ Դրոյի կողմից ուղարկված կամավորները ժամանակին օգնության են հասնում, և տատիկս փրկվում է: Հասմիկ տատիկը երկար լռում էր այս դեպքը վերապատմելիս¸ կարծես կրկին լսում էր ողբի ձայները հրդեհի ժամանակ… Շարունակությունն՝ այստեղ