Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանությունը դատապարտող ակցիա եվրոպացի երիտասարդների կողմից

Քաղաքականություն
hhk4

Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամները յուրօրինակ ակցիայով դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ 16 երկրից Հայաստան ժամանած պատվիրակներ, Հայոց մեծ եղեռնը դատապարտող պաստառներով երթով շարժվեցին դեպի Կոմիտասի արձան, որտեղ իրենց մայրենի լեզուներով բարձրաձայնեցին 100-րդ տարելիցի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում։ Նշենք, որ այս օրերին DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով: hhk9 hhk hhk1 hhk2 hhk3 hhk4 hhk5 hhk6 hhk7 hhk8 ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն