Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրեւն էլ է «արթնացնում հոգիները». System of a down-ի համերգը՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Regiongfg-Capture

System of а down-ի կենդանի համերգը լսել շտապել են ոչ միայն հայաստանցիները։ Մեծ թիվ են կազմում Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ժամանածները։ Համերգից չորս ժամ առաջ երկրպագուներն արդեն տեղեր են զբաղեցրել։ Այդ ընթացքում ոմանք հանգստանում էին, ոմանք էլ՝ սնվում։ Հրապարակում հատուկ վաճառքի տաղավարներ էին բացված։ Գները սովորականից բարձր են։ Համերգը սկսվելուց մեկ ժամ առաջ Հանրապետության հրապարակում արդեն ասեղ գցելու տեղ չկա։   Սերժ Թանգյանն ու Sistem of а down-ը Երեւանում արթնացնում են  հոգիները։ Հորդառատ անձրեւ է տեղում։