Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց որ բռնեն ոչխար մորթեն». 106-ամյա տատը`թուրքերի ոճիրի մասին (տեսանյութ)

Հասարակություն
tati2

106-ամյա Սուտե Քոչարյանը զարմանում է, թե ինչպես է այսքան ապրել։ Շատ վաղ է զգացել ծնողների կորստի ցավը, տեսել է նաև քույրերի, եղբայրների, ամուսնու, որդու ու թոռան մահը։ Զվարթնոց համայնքում ապրող կինը 6 տարեկան է եղել, երբ Օսմանյան կայսրությունը սկսել է հայերի կոտորածը։ Մի դար է անցել, բայց սարսափելի տեսարանները դեռ նրա աչքի առջև են։ «Ոնց որ բռնեն ոչխար մորթեն, տավար մորթեն։ Տենում էինք՝ երեխեքը էդ արյունի մեջը կորած են, մարդ չգիտի՝ երեխա են, թե ոչխար են: Արյունի մեջը թպրտում էին»,-վերհիշում է Սուտե տատը։ Ամուսնացել է շատ փոքր տարիքում։ «Եղա 10 տարեկան, մի մարդ ինձ հանդիպավ, ես էլ գիտեմ, ոնց որ ծանոթ մարդ լինի, էդի ինձի ասավ՝ քեզի կառնեմ։ Ասի, այ ախպեր ջան, դու ինձնից մեծ ես, ես երեխա աղջիկ եմ: Էդ մարդն ինձնից ահագին մեծ էր։ Մի 20, 25 տարի, բա»,-պատմում է նա։ Ազգությամբ եզդի է Սուտե տատը, բայց երբեք խորթություն չի զգացել հայկական միջավայրում։  tati  Մանրամասները` տեսանյութում