Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Ավետիսյանն էլ կմնա կալանքի տակ

Քաղաքականություն
88c1b4bf3521a7015f75021f76f67c90

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի կալանքի փոփոխման վերաբերյալ բողոքը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գեւորգ Սաֆարյանի, Արամ Հակոբյանի, Գարեգին Չուգասզյանի գործերով բողոքները: Ապրիլի 7-ին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը։ Նրանք մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների փորձի նախապատրաստման մեջ։