Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփի Վարդանյանը՝ Արմինա Դարբինյանի փոխարեն

Քաղաքականություն
unnamed49

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երևանում): 1994թ.-ից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին և Երևանում, և Վաշինգտոնում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները` տարածաշրջային տնօրեն, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Վաշինգտոնում), Հայ-ամերիկյան գործակցության կոմիտեի և փորձնակության ծրագրի ղեկավար, և ՀԿ կենտրոնի տնօրեն: Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն աշխատելու է Վաշինգտոնում Համագումարի կենտրոնակայանի և Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում և Բոստոնում տեղակայված Համագումարի մյուս գրասենյակների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Համագումարը վերակառուցում է իր` հայերի ձայնը Վաշինգտոնում առավել արդյունավետ բարձրաձայնելու  կարողությունը: Նա հաջորդում է Արմինա Դարբինյանին, ով աշխատել է որպես Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն 2010թ-ից մինչ այս տարվա ապրիլ ամիսը: Վարդանյանը ապրում է Հայաստանում 1993թ.-ից և իր մեծ փորձն է բերում իր հետ, քանի որ Համագումարի հետ աշխատելուց զատ, նա աշխատել է Հայ բարեգործական ընդհանուր միության և Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի (AMAP), Մարդկային զարգացում ՀԿ-ի հետ: Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նշել են, որ «Արփիի տաղանդը և ձեռք բերած փորձը Վաշինգտոնում, Հայաստանում,  և տարածաշրջանում անգնահատելի է, քանի որ մենք ակնկալում ենք ԱՄՆ - Հայաստան, ԱՄՆ - Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հետագա ամրապնդում: Նրա աշխատանքի փորձը Համագումարի հետ օրինակելի է  և ակներև»: Արմինա Դարբինյանի հրաժարականի հետ կապված` համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը հայտնեցին. «Արմինան կատարել է մեծ գործ, ներառյալ  շփման գծում Ադրբեջանի կողմից դեպի հայկական դպրոցներ և բնակելի տարածքներ կրակի արձակման փաստագրումը: Մենք ցանկանում ենք Արմինային ամենայն բարիք ապագայում»: