Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմինա Դարբինյանը հրաժարական է ներկայացրել

Հասարակություն
Armina-Darbinian

Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին. «Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները և չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»: Արմինա Դարբինյանը ղեկավարում էր Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը 2010թ.-ից: