Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ ՄԻ հանձնակատարը հիշել է 1915 թվականը

Քաղաքականություն
21d9d79cd6f92d70e283fbbede6abc3a

Պատմությունը շարունակում է միմյանցից բաժանել հայ եւ թուրք իշխանություններին, սակայն քաղաքացիական հասարակության, մշակութային եւ ակադեմիկ նախաձեռնությունները նպատակաուղղվում են երկու հասարակությունների մոտեցմանը։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը հրապարակել է «Հայ-թուրքական կապերի վերականգնում եւ մարդու իրավունքներ» խորագրված հոդված: Հանձնակատարը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, բռնի տեղահանությունների 100-րդ տարելիցը, ինչի հետեւանքով հայերն ընդհանրապես արտաքսվեցին Անատոլիայից: Մարդու իրավունքների այդ մասսայական խախտումները եւ դրանց ցավոտ հետեւանքները անջրպետ են առաջացրել երկու հասարակությունների միջեւ,- գրել է Հանձնակատարը, բայց ոգեւորիչ համարելով, որ չնայած այդպիսի բարդ ժառանգությանը՝ շատերը փորձում են նպաստել, հաշտեցմանը։ Հոդվածն այստեղ