Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Բորուսիայից»

Սպորտ
sport-mxitaryan

այաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա ամռանը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»: Այդ մասին հաստատակամորեն նշել է գերմանական Kicker հանդեսը: Երբ ակումբն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու, հայտնի է դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը նույնպես հեռանալու է ակումբից: Լրատվամիջոցի ունեցած տվյալներով, Հենրիխ Մխիթարյանը հավանաբար կտեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»: Դորտմունդի «Բորուսիան» հայազգի ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ 21 մլն եվրո փոխհատուցում: