A
A
Թիվ 27 դպրոցի ուսուցչուհին վերակենդանացման բաժանմունքում է
Այսօր առավոտյան մայրաքաղաքի Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի քիմիայի ուսուցչուհուն տեղափոխել են հիվանդանոց։ 43-ամյա կնոջ ինքնազգացողությունը 2 օր վատ է եղել, գլխացավ ու արյան ճնշման խնդիր է ունեցել, բայց չի բացակայել աշխատանքից։ «Երկու դասաժամ անցկացնելուց հետո դասամիջոցին նա փորձել է իջնել 3-րդ հարկի աստիճաններով և հավանաբար գլխապտույտ ունենալով՝ ընկել է, գլորվել աստիճաններով»,-«Ա1+»-ին հայտնեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լիա Օհանյանը։ Ուսուցչուհուն անմիջապես տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Ուսուցչուհին գլխուղեղի վնասվածք ունի, թոքի սալջարդ։ «Էրեբունի» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ ուսուցչուհու մոտ ախտորոշվել է ծանր գանգուղեղային վնասվածք. Վիճակը կայուն ծանր է, գիտակցություն ունի։