Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կտա Ռիգայի գագաթաժողովը

Քաղաքականություն
եմ

Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ-ն շարունակում է համագործակցությունը ԵՄ հետ՝ արդեն լինելով ԵՏՄ լիիրավ անդամ: Նա հույս հայտնեց, որ Ռիգայի գագաթաժողովին պարզ կդառնա, որ ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ շարունակելու հարաբերությունները: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ մենք ճիշտ ուղու վրա էինք մինչեւ 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ անդամակցեցինք անհասկանալի մի միության: Նա հույս հայտնեց, որ Ռիգայի գագաթաժողովին կունենանք ԵՄ համագործակցության նոր պայմանագիր. «Թե ԵՄ-ն, թե ՀՀ-ն սպասում էին ինչ-որ բանի, որ սայլը տեղից շարժեն: Հասկանալի է՝ ամենակարեւորն ունեցել ենք անվտանգության հարց»: