Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն չապահովեց հայերեն թարգմանություն

Քաղաքականություն
eb25c5f7cd3c620e397c148916584352

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացնում է խորհրդարանական լսումներ՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Լսումներին ներկա են նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ ԵՄ այլ ներկայացուցիչներ: Պարզվեց՝ ԱԺ-ն տեխնիկապես չի ապահովել ԵՄ ներկայացուցիչների ելույթների հայերեն թարգմանությունը: Մասնավորապես պարոն Հրիսթեայի ելույթը հայերեն կարողացան ունկնդրել միայն ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնց տրամադրվել էին սարքավորումներ: Լրագրողները զրկված էին այդ հնարավորությունից: