Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ին կոչ արեցին ու պահանջեցին. ակցիա ԱՄՆ դեսպանատների մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
AMN

ՀՅԴ ուսանողական «Նիկոլ Աղբալյան» եւ երիտասարդական միությունների անդամներն այսօր երթով` Եռագույնով, ՀՅԴ դրոշներով եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կարգախոսներով, ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք ԱՄՆ-ին կոչ էին անում ճանաչել 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որ ընդունի եւ հատուցի: Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի պետ Բրայան Ռորաֆը, լսեց նրանց պահանջը, վերցրեց նամակը եւ խոստացավ այն ուղարկել ԱՄՆ Սպիտակ տուն: ՀՅԴ երիտասարդ ներկայացուցիչները նրան տեղեկացրին նաեւ, որ աշխարհի 17 երկրներում այս պահին ԱՄՆ դեսպանատներին նույնաբովանդակ ակցիաներ ու նամակներ են հանձնվում: Այդ ընթացքում ակցիայի մասնակիցների մի մասը ձեռքերով բերանները փակած ի նշան բողոքի եւ պահանջատիրության` նստել էր գետնին ու լուռ սպասում էր: